Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանն էլ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ չի՞ լինի. «ՀԺ»

Սեպտեմբեր 24,2016 11:21

Տրանսպորտի եւ կապի արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը նախօրեին չի մասնակցել ոչ միայն նոր նախարարի ներկայացմանը, որին ՏԿՆ աշխատակազմի հետ ծանոթացնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը, այլեւ՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որին նախկինում, որպես կանոն, մասնակցել է:

«Այդպիսով նա իր պաշտոնանկության համար իր նեղացածությունն ու կոշտ վերաբերմունքն է արտահայտել ՀՀ իշխանություններին: Որոշ տեղեկությունների համաձայն, փոխադարձաբար իշխանություններն էլ շատ վատ են ընդունել Գագիկ Բեգլարյանի այդ քայլը: Իշխանական կուլիսներում խոսվում է անգամ, որ նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք ՀՀԿ հերթական համագումարի ժամանակ նա չի վերընտրվի ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930