Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Կյուրեղյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգվեց

Սեպտեմբեր 24,2016 17:29

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշեց բավարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի (լուսանկարում` աջից) կալանքի ժամկետը: Նա եւս երկու ամսով կմնա անազատության մեջ:

Հիշեցնենք, որ Արեգ Կյուրեղյանն այսօր մասնակցում էր կալանքի ժամկետի վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության  քննությանը եւ հանդես է եկել հայտարարությամբ, թե ինչ-որ արել են, արել են բաց ու պարզ՝ երկիրը ազատագրելու համար: Իր համար միեւնույնն է, եթե դատարանը իրեն պետք է դատի, թող դատի: Նաեւ ասաց՝ դատարանին չի դիտում որպես արդարադատություն իրականացնող մարմին, սա դատարան չէ, այլ պատվեր կատարող մարմին է:

Հիշեցնենք նաեւ, որ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով: Նա մեղադրվում է «կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելում կրելու, պատանդ վերցնելու և պահելու» մեջ:

Այս պահին դատարանը քննում է նաեւ Արեգի եղբոր՝ Սերգեյ Կյուրեղյանի կալանքի ժամկետի վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930