Լրահոս
Օրվա լրահոսը

Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնի շրջանավարտների առաջին միջոցառումը Երևանում

Սեպտեմբեր 29,2016 18:40

Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնը 2016թ. սեպտեմբերի 29-ին Երևանում հյուրընկալեց  շրջանավարտների միջոցառում: Մարշալի անվան կենտրոնի ներկայացուցիչների կողմից վարվող այս միջոցառմանը մասնակցեցին երեսուն շրջանավարտներ և հյուրեր  Հայաստանի տարբեր հաստատություններից: Միջոցառման ընթացքում «Կոռուպցիան որպես ազգային անվտանգությանը սպառնալիք» թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացրեցին կենտրոնի  երկու  առաջատար շրջանավարտներ՝ Հայարփի Մխիթարյանը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդից և Ելիզավետա Մարգարյանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից: Նրանց խոսքին հաջորդեց հարց ու պատասխանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ողջունեց Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտներին և շնորհավորեց նրանց կարևոր դերակատարության համար, որ նրանք ունեցել են «Հայաստանի և կովկասյան տարածաշրջանի անվտանգության ու պաշտպանական յուրահատուկ մարտահրավերների վերաբերյալ Վաշինգտոնում և շատ եվրոպական մայրաքաղաքներում ավելի լավ ու ավելի առողջ ըմբռնում ձևավորելու հարցում»:

Ապա` դեսպան Միլսը հավելեց․ «Կոռուպցիայի և ազգային անվտանգության հատման կետը  կարևորագույն նշանակության խնդիր է Հայաստանում և ամբողջ աշխարհում, և ես ուրախ եմ տեսնել այս երկու մասնագետներին, և հարգարժան շրջանավարտներին և հյուրերին, ովքեր այստեղ հավաքվել են անդրադառնալու այս թեմային նման լրջությամբ»:

ԱՄՆ-ի և  Գերմանիայի կողմից հովանավորող Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնը եզակի հնարավորություն է ստեղծում քննել գլոբալ և տարածաշրջանային ժամանակակից միտումները, անվտանգության հարցերը, ազգային անվտանգության ռազմավարությունները, պաշտպանական պլանավորումը, ճգնաժամային կառավարման մոտեցումները, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը և այլ հարակից ոլորտներ: Հայաստանը սկսել է մասնակցել այս ծրագրին 1995 թ. սկսած՝ կենտրոն ուղարկելով տարեկան միջին հաշվով 15 ուսանող: Ներկայումս  Հայաստանում կան մոտ 240 շրջանավարտներ, ովքեր  զբաղեցնում են տարբեր պաշտոններ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, ինչպես նաև այլ գերատեսչություններում և մարմիններում:

Կենտրոնը 21-րդ դար է բերում Ջորջ Մարշալի մտահղացումը ՝ հետևելով «Ժողովրդավարություն վստահության և բարեկամության միջոցով» կարգախոսին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930