Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանի վրա քար նետելու մեջ մեղադրվող Գագիկ Միքայելյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հոկտեմբեր 01,2016 15:11 Share

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ցույցերի ընթացքում ձերբակալվածների մի մասին մեղադրանք է առաջադրվել` զանգվածային անկարգություններ կատարելու համար: Օրերս մեղադրյալներից Գագիկ Միքայելյանի փաստաբան Անի Չատինյանը դիմել էր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան` ներկայացնելով Գագիկ Միքայելյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն: Անի Չատինյանն Aravot.am-ին հայտնեց, որ երեկ դատարանը մերժել է միջնորդությունը:

«Անհեթեթ է նման մոտեցումը, քանի որ գրավն այլընտրանքային միջոց է` երաշխիք, եւ փախուստի կամ ոչ պատշաճ վարքագծի դեպքում այդ գումարը կարող է պետության սեփականությունը դառնալ: Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով` այն պետք է կիրառվի, մինչդեռ մեր դատարաններն անտեսում են օրենքի պահանջը»,-ասաց Անի Չատինյանը:

Նրա խոսքով` քանի որ Գագիկ Միքայելյանի գործը  հանձնվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, քննության մեկնարկի գործընթացը կերկարաձգվի մոտ երկու շաբաթով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել