Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի կինը եղել է «Գյումրեցու ոգի» կուսակցության վստահված անձը

Հոկտեմբեր 03,2016 23:11

Գյումրու գեղարվեստի ուսումնարանում տեղակայված թիվ 34/74 ընտրատեղամասում «Գյումրեցու ոգի» կուսակցության վստահված անձը եղել է Սամվել Բալասանյանի կինը՝ տիկին Ռինան։ Մեր այս տեղեկությունը հաստատեց հանձնաժողովի նախագահը՝ Անահիտ Գրիգորյանը, որը ԲՀԿ ցուցակի առաջին համարը գլխավորող Վարդևան Գրիգորյանի քույրն է։ Նա ասաց, որ Սամվել Բալասանյանի կինը վաղ առավոտից մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը՝ ամենավերջին քվեի հաշվարկը, այսինքն` մոտ 12 ժամ անընդմեջ մնացել է ընտրատեղամասում։ Թեև կուսակցությունը իրավունք ունի տվյալ ընտրատեղամասում փոխել իր վստահված անձին, սակայն տիկին Ռինան ամբողջ օրն անձամբ է հետևել անցուդարձին։

img_4286 img_4284 img_4279

Ի դեպ, սա այն ընտրատեղամասն է, որտեղ սովորաբար քվեարկում է Սամվել Բալասանյանը։ Նշենք, որ թեև «Գյումրեցու ոգի» կուսակցության հիմնադիր Սահակ Սահրադյանը բազմիցս նշել է, որ ինքը մոտ հարաբերությունների մեջ է Սամվել Բալասանյանի որդու՝ Միքայելի հետ, այդուհանդերձ մեր մատնանշած փաստը մեկ անգամ ևս հաստատում է գյումրեցիների այն քննադատությունը, թե «Գյումրեցու ոգի» կուսակցությունը Սամվել Բալասանյանի ստեղծածն է։

Նկատենք, Գյումրու ընտրատեղամասերում բազմաթիվ են այն դեպքերը, երբ քաղաքացիներին բերել են ընտրատեղամաս՝ ուղղորդելով քվեարկել կամ «Բալասանյան դաշինքի» կամ «Գյումրեցու ոգի» կուսակցության օգտին, քաղաքացիներն էլ նույն քվեաթերթիկի վրա քվեարկել են թե՛ «Բալասանյան դաշինքի», թե՛ «Գյումրեցու ոգի» կուսակցության օգտին՝ այսպիսով ակամա վատություն անելով պարոն Բալասանյանին․ անվավեր դարձնելով քվեաթերթիկը։ Գյումրու տարբեր ընտրատեղամասերում հաշվարկին մասնակցած լրագրողները ականատես են եղել քվեարկության այս տեսակին։

Հ․Գ․Հանձնաժողովականները Սամվել Բալասանյանի կնոջը բնութագրեցին որպես կիրթ, համեստ ու ինտելիգենտ անձնավորության, որի հետ անչափ հաճելի է եղել շփվելը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. S, says:

    ուրեմն, վսյո, էլ բալասանյանի կինը չէ, ոգու կինն է

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31