Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ներքին գործերի նախկին նախարար. «Ո՛չ Վազգեն Սարգսյանն է եղել զինվորական գործիչ, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Վազգեն Մանուկյանը». «Հրապարակ»

Հոկտեմբեր 05,2016 10:53

ՀՀ ներքին գործերի նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը նշեց, որ Վիգեն Սարգսյանը քաղաքական ներկապնակում ընկալելի կերպար է։

Աբրահամյանին հիշեցրինք, որ, բացի Վազգեն Մանուկյանից, մյուս պաշտպանության նախարարները ռազմական գործիչներ էին։

«Համենայնդեպս՝ ես այդպես եմ գնահատում Վիգեն Սարգսյանին։ Իսկ հայ իրականության մեջ ժամանակին այլ կերպ է եղել, ո՛չ Վազգեն Սարգսյանն է եղել զինվորական գործիչ, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Վազգեն Մանուկյանը, բայց նրանք վերեւում հայտնվեցին կռվող տղաների պլեադայի հետ, այսինքն՝ նրանք զինվորականներ չէին մասնագիտական առումով, սակայն մի քիչ սխալ կլինի նրանց՝ Վիգեն Սարգսյանի հետ համեմատելը։ Երեւի որոշակի բաներ կան՝ կապված արտաքին մարտահրավերների հետ, որ Վիգեն Սարգսյանին են նշանակել։ Չգիտեմ, այդ հարցով դիմեք Սերժ Սարգսյանին։ Իսկ ես ուզում եմ, որ Վիգեն Սարգսյանի բախտը բերի այն իմաստով, որ երկրում խաղաղություն լինի, ես միշտ խաղաղության կողմնակից եմ»,- ասաց «Հրապարակի» զրուցակիցը։

Սուրեն Աբրահամյանը կարծում է, որ ռազմական առումով ԶՈւ շտաբի պետն է բանակի մասնագիտական որակումների պատասխանատուն։

«Մենք ավելի սոսկալի նշանակումներ ենք տեսել, իսկ այս նշանակումը ո՛չ ուզում եմ քննադատել, ո՛չ ուզում եմ գովերգել։ Կապրենք՝ կտեսնենք։ Կուզենայի, որ Վիգեն Սարգսյանն այնպես ղեկավարի բանակը, որ երբեք թշնամին չհամարձակվի մեզ վրա հարձակվել»,- ասաց ՀՀ ներքին գործերի նախկին նախարարը։

Ս. Աբրահամյանի հետ զրույցում նկատեցինք, որ իշխանական վերնախավում այսօր շեշտը դրվում է պաշտոնյայի մենեջերական հատկությունների վրա, գուցե դրանով է պայմանավորված Վիգեն Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում։

«Ճիշտն ասած՝ երկրի նախագահի աշխատակազմ ղեկավարելը մենեջերի բան չէ, որ այդ տեսանկյունից գնահատական տամ։ Այն քաղաքական պաշտոն է, նախագահի աշխատակազմի ղեկավարը նախագահի քաղաքական որոշումների իրականացնողն է։ Բոլոր դեպքերում, հաջողություն եմ մաղթում Վիգեն Սարգսյանին»,- ասաց Սուրեն Աբրահամյանը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31