Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնի համայնքի բնակչի հողամասում կարասներ են հայտնաբերվել. hushardzan.am

Հոկտեմբեր 10,2016 17:52 Share

ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչ Ծովիկ Պետրոսյանի Չարենցի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող սեփական տնամերձ հողամասում (գտնվում է Գառնու տաճարից 200 մ հյուսիս-արևելք) իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում կարասներ են հայտնաբերվել: Հողամասի սեփականատերը փաստի մասին տեղեկացրել է համայնքի ղեկավարին, վերջինս էլ` Հուշարձանների պահպանության գործակալության տարածքային բաժնին:

Օրերս ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապանի ուղեկցությամբ նշված տարածք են այցելել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետները: Գտնված կարասներից երկուսը հնագետների հսկողությամբ տեղափոխվել են հնագիտության և ազգագրության ինստիտուտ: Տեղափոխման ժամանակ հողաշերտի մեջ ևս մի քանի կարաս է նկատվել:

Տեղում կատարված նախնական ուսումնասիրության արդյունքում վերը նշված տարածքը կոնսերվացվել է և հանձնարարվել հողաշինարարական աշխատանքները դադարեցնել՝ մինչև հարցի վերաբերյալ լիազոր մարմնի համապատասխան որոշումը:

Նշենք, որ գյուղատնտեսական կամ շինարարական աշխատանքների ընթացքում նման դեպքեր հաճախակի են արձանագրվում: Դրանց սահմանված կարգով ընթացք է տրվում:

hushardzan.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31