Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երբևէ նման մաքրագույն և գեղեցիկ կատարում չէի լսել» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2016 14:18

Ավարտվեց Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի՝ ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված «Անկախության սերունդ» խորագիրը կրող համերգային շրջագայությունը Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և Բելգիայում:

Երգչախումբը համերգներով հանդես եկավ եվրոպական 9 քաղաքներում, ունեցավ 9 համերգ՝ հանրահայտ Բեռլինի Ֆիլհարմոնիկ համերգասրահից մինչև Բրյուսելի Մայր Տաճար:

Համերգներին ներկա էին արտերկրի պետական բարձրաստիճան այրեր, օտարերկրյա դիվանագետներ, միջազգային պատվիրակություններ, արվեստագետներ, երգչախմբային արվեստի սիրահարներ:

Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը իր ողջույնի խոսքում նշեց. Աշխարհի լավագույն բեմերը նվաճած  «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգախումբը, լինելով Հայաստանի Հանրապետության հասակակիցը, խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու և ստեղծագործելու հայ ժողովրդի ձգտման լավագույն արտահայտումն է:

Ամենուր երգչախումբն արժանացավ ջերմ ընդունելության և բարձրագույն  գնահատականի:

«Ես երբևէ նման մաքրագույն և գեղեցիկ կատարում չէի լսել: Դուք ստիպեցիք ինձ առնվազն 50 րոպե արտասվել»։

                       Մարտին Օլսեն,

                                            «Միդվեսթ» աղջիկների երգչախմբի տնօրեն

 

«Շնորհակալ ենք այս հիանալի համերգի համար։ Դա միայն երաժշտություն չէր, դուք այս երեկո պատմեցիք մեզ մի երկար և շատ կարևոր պատմություն Հայաստանի մասին»։

    Փիթեր Արենդտ (խմբավար, երգեհոնահար)

 

Այսօրվա համերգը ապացուցեց, որ մենք իսկապես աշխարհին ասելիք ունենք և՛ որպես հայ երաժշտության քարոզիչներ և՛ որպես հայ երաժշտության տարբեր գույներն ու դարաշրջանները ներկայացնողներ: Ես շատ հուզված եմ և հիացած: Պարգևեցիք մեծ երջանկություն այս հեռավոր հյուսիսային երկրում՝ Եվրոպայի կենտրոնում, տաք հայկական ջերմություն բերեցիք ձեզ հետ:

 Ստեփան Ստեփանյան

Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31