Լրահոս
Օրվա լրահոսը

«Հալեպում մեր հայրենակիցներն այլեւս անելիք չունեն». Գագիկ Հարությունյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2016 15:05

«Հալեպում իրավիճակը սարսափելի է: Վաղուց պետք է փորձեինք մեր հայրենակիցների խնդիրները լուծել: Հայաստանը լավագույն երկիրը չէ, որտեղ նրանք կուզենային ապրել, բայց պետք է փորձել նրանց համար ստեղծել պայմաններ: Արդեն իսկ Երեւանում հաստատված սիրիահայ համայնքը ակտիվ մասնակցում է մեր տնտեսական կյանքին»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ռազմական թատերաբեմ դարձած Հալեպից մեր հայրենակիցներին  տեղափոխելու խնդրին, ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Նա կարծում է, որ Հայաստանը սիրիահայերի հայրենադարձության ծրագիր պետք է մշակի եւ իրականացնի: Նրա խոսքով` անկախ նրանից` կհաջողվի՞ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին վերցնել Հալեպը, թե ոչ, մեր հայրենակիցներն այնտեղ այլեւս անելիք չունեն. «Հասկանում եմ, որ բավականին մշակութային արժեքներ եւ այլ խնդիրներ կան, բայց պետք է փորձել նրանց վերաբնակեցնել, առաջնահերթ` Հայաստանում»:

Գագիկ Հարությունյանը միաժամանակ նշեց, որ ՀՀ-ն սիրիահայերի հայրենադարձություն կատարելու ռեսուրսներ չունի. «Ցավոք, առայժմ միայն հայրենալքում ենք նկատում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31