Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողություն մեր հավաքականին Լեհաստանի հետ խաղում

Հոկտեմբեր 11,2016 22:50

Այսօր ժամը 22:45-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի «E» խմբում, Հայաստանի ընտրանին Վարշավայի «Նացիոնալնի» մարզադաշտում կհյուրընկալվի Լեհաստանի ազգային հավաքականին:

Խմբի առաջատարներից Լեհաստանը սեփական հարկի տակ անպայման պայքարելու է հաղթելու համար, իսկ ետնապահ Հայաստանի համար գերխնդիրը գոնե ոչ-ոքի անելն է:

Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է հավաքականի մեկնարկային կազմը: Խաղը կսկսեն Արսեն Բեգլարյանը, Վարազդատ Հարոյանը, Գաել Անդոնյանը, Արտակ Գրիգորյանը, Կամո Հովհաննիսյանը, Հրայր Մկոյանը, Վահագն Մինասյանը, Կարեն Մուրադյանը, Լեւոն Հայրապետյանը, Դավիթ Մաքնոյանը եւ Մարկոս Պիզելլին:

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armfootball.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31