Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծուռ» Թաթուլ Թամրազյանը ցանկանում է մասնակցել դատական նիստերին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2016 11:05

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվեց հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանի բողոքն ընդդեմ ՀՔԾ քննիչ Հակոբյանի անգործության դեմ:

Մոնիկա Մարգարյանը դատավորին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը դիմումով խնդրել է բողոքի քննությունն անցկացնել իր մասնակցությամբ: Փաստաբանը խնդրեց նիստը հետաձգել՝ Թամրազյանին հնարավորություն տալով ներկա գտնվելու:tatul-tamrazyani_dat-2

Միջնորդությունը բավարարվեց, հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 10-ին՝ ժամը 12:30-ին:

Նիստի ավարտից հետո Թաթուլ Թամրազյանի փաստաբան Մոնիկա Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն աստիճանաբար առողջանում է, առաջիկայում երկրորդ անգամ կվիրահատվի. «Վերականգնողական վիրահատություն պետք է անեն՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, հեռացրել էին նրա երիկամը»:

tatul-tamrazyani_dat-3

Փաստաբանը Թաթուլ Թամրազյանին վերջին անգամ շաբաթ օրն է տեսակցել. «Շատ լավ տրամադրություն ուներ: Նա ցանկանում է իր խոսքն ասել, եւ նոյեմբերի 10-ին նրան կուղեկցեն դատարան»

tatul-tamrazyani_dat-4

Հիշեցնենք, որ 26-ամյա Թաթուլ Թամրազյանը վիրավորվել էր հուլիսի 17-ին եւ հիվանդանոց տեղափոխվել, այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»: Նա մեղադրվում է շենք-շինություններ գրավելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու ու այն փոխադրելու մեջ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31