Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի պատկերով «դոլարներ»՝ ԵԽԽՎ երեւանյան գրասենյակին (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2016 13:40

«Հանուն օրենքի» հասարակական շարժումն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Երևանյան գրասենյակի առջև կազմակերպեց բողոքի ցույց, որի համար առիթ է հանդիսացել հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի՝ հայկական պատվիրակության անդամների հանդեպ կողմնակալ և անհարգալից վերաբերմունքը:

exxv_cuyc_7 exxv_cuyc_6

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահն ազատ բանավեճերի ժամանակ անջատել էր հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի և Նաիրա  Զոհրաբյանի խոսափողերը:

«Նրանք փաստում էին ԵԽԽՎ-ի կողմնակալությունը և կաշառված լինելը: Ոտնահարվել են հայկական պատվիրակության իրավունքները և խոսքի ազատությունը: ԵԽԽՎ-ն վերածվեց Իլհամ Ալիեւի պատվերը կատարող կառույցի: Հիշում ենք նախորդ տարվա հունվարին խավիարային դիվանագիտության արդյունքում ծնված երկու հակահայկական զեկույցները, որոնք լսվում էին ԵԽԽՎ-ում: Պարոն Ագրամունտը գործում է ոչ միայն ընդդեմ ՀՀ-ի, այլեւ բարձրագույն արժեքների, որոնց համար հարյուրամյակներով պայքարել է Եվրոպան»,-հայտարարեց «Հանուն օրենքի» շարժման համակարգող Արման Ղուկասյանը:

exxv_cuyc_5 exxv_cuyc_4

Նա նշեց, որ «Հանուն օրենքի» շարժումը պահանջում է Պեդրո Ագրամունտի հրաժարականը, եւ որպեսզի վերջինս հրապարակավ ներողություն խնդրի հայ պատվիրակներից: ԵԽԽՎ-ից էլ պահանջում են անկողմնակալ վերաբերմունք՝ Արցախյան հակամարտության հարցում:

exxv_cuyc_3 exxv_cuyc_2

Ցուցարարները նշյալ պահանջներն ամփոփող նամակ, ինչպես նաեւ՝ Ալիեւի պատկերով «դոլարներ» հանձնեցին ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին, ով վստահեցրեց, որ նամակը կփոխանցի եւ հրաժարվեց գնահատականներ տալուց:

exxv_cuyc_1 exxv_cuyc_9

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31