Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ից 6 հոգի բացակայում էր, Տիգրան Մուկուչյանը ստացավ 98 ձայն, 32 ձայնը էդ որտեղի՞ց». Շարմազանովը՝ Մարուքյանին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2016 18:54

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանն ասաց. «Բոլորն ապշած էին՝ ոնց է եղել, որ իշխանությունները սկսել էին ընդունել ընդդիմության բոլոր առաջարկները… մտածում էին՝ էս ինչ ուժեղ Ընտրական օրենսգիրք ենք ընդունում, որտեղ է գաղտնիքը, ի՞նչ նոր մեխանիզմ ունի իշխանությունը, որ վերարտադրվելու ինչ գործիք ունի, ամեն ինչը զիջում է: Ասում էին՝ մատնահետք՝ խնդիր չկա, քարտեր՝ պրոբլեմ չունեք, տեսախցիկներ 50 մետր շառավղով՝ խնդիր չկա, ուզում եք՝ զում արեք: Ընտրացուցակներն էլ հրապարակենք: Հետո ինչ է պարզվում, որ իշխանությունը գիտի՝ ինքը կարող է ստանալ ձայների փոքրամասնությունը, բայց լինի մեծամասնություն»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ չի բացառվում՝ ԱԺ-ում էլ մեծամասնությունը ընդդիմությունը լինի, բայց պարզվի, որ վարչապետ իրենք են նշանակելու. «Շատ հեշտ է ասել՝ ընդդիմադիր ուժերը պետք է իմանան ինչ անեն: Պարզ է, որ այդ 18 մարդը ինչպես ստորագրել էին, գնալու էին քվեարկեին, եթե միջամտություն չլիներ: Այդ մարդիկ քաղաքական պայմանավորվածությունը խախտել են, ու փոխանակ ասեն՝ տեսեք ինչ պայմաններում է ընդդիմությունը ՀՀ-ում գործում, ասում են՝ ընդդիմությունն է մեղավոր, թող իրենց քվեարկեին»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր ելույթում խոսեց ԿԸՀ նախագահի ընտրության մասին՝ ընդդիմությանը նետելով. «Մեր խմբակցությունից 6 հոգի բացակայում էր, Տիգրան Մուկուչյանը ստացավ 98 ձայն, 32 ձայնը էդ որտեղի՞ց: Գլխավոր դատախազ ենք ընտրել տարիներ առաջ՝ Գեւորգ Կոստանյան, բոլոր խմբակցություններն ասում էին, որ իրենք դեմ են, 3 դեմ ձայն ստացավ: Հիմա ժողովուրդ ջան, Վանաձորի ընտրություններն են: Պարոն Մարուքյան, հիշեք նախընտրական շրջանը, ձեզ ավելի շատ ո՞վ էր քննադատում՝ իշխանությո՞ւնը, թե՞ որոշ ընդդիմադիր ուժեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31