Լրահոս
Օրվա լրահոսը

 Սահմանամերձ, գազաֆիկացված 6 գյուղերում բնական գազից օգտվում է միայն 12 ընտանիք

Հոկտեմբեր 19,2016 18:12

Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԻՖԱԴ) պետական հիմնարկի կողմից, Հայաստանին տրված վարկային միջոցներով, 2012 թ.-ից գազաֆիկացման աշխատանքները են մեկնարկել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս,Կոթի,Ոսկեվան, Բարեկամավան, Ջուջեւան համայնքներում: Այդ նպատակով տրամադրվել է 675 միլիոն դրամ, կառուցվել է 74.6 կմ ընդհանուր երկարությամբ գազի խողովակաշար: Սահմանամերձ վերոհիշյալ գյուղերից խորհրդային տարիներին միայն Ոսկեպարն է գազաֆիկացված եղել: Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանական Յուխարի Ասքիպարա (թարգմանաբար՝ Վերին Ոսկեպար) գյուղը սնուցող գազատարն անցնում էր Ոսկեպարի տարածքով: Դրա համար Ոսկեպարի բնակիչները անցյալ դարի 80-ական թվականներին Ադրբեջանի տարածքից սկիզբ առնող  գազատարից անվճար էին օգտվում:

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ վերոհիշյալ գյուղերում գազատարն արդեն 2 տարի  կառուցված է, սակայն գյուղացիների բնակարաններում գազ  չկա:  Բնակիչները հնարավորություն չունեն գազատարից իրենց տուն գազի խողովակ անցկացնելու: Դրա համար նրանք խողովակի յուրաքանչյուրի մետրի հաշվով պետք է վճարեն 3800 դրամ, տարբեր ընտանիքների համար կազմում է 60-100 հազար դրամ:

Սահմանամերձ Բաղանիս համայնքի նախկին ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց,որ գյուղի 12 ընտանիք իրենց առանձնատները միացրել է գազատարին,եւս 6 ընտանիք դիմում է տվել գազատարին միանալու համար: Ն. Սահակյանը չգիտի, թե գյուղի մնացած ընտանիքները ի՞նչ միջոցներով են գազատարին միանալու, նա կարծում է, որ կառավարությունը սահմանագոտու կարիքավոր բնակիչներին այդ հարցում կաջակցի: Բացի Բաղանիսից, Նոյեմբերյանի սահմանագոտու վերոհիշյալ գյուղերում ոչ մի ընտանիք իր առանձնատուն գազի խողովակ չի անցկացրել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31