Լրահոս
Օրվա լրահոսը

Թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ավտոռալլիի մրցումներում հրաշքով փրկվել է մահից (տեսանյութ)

Նոյեմբեր 10,2016 11:36

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որ ժամանակին ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, թենիսիստի կարիերան ավարտելուց հետո սկսել է զբաղվել ավտոարշավային սպորտով:

8005896-3x2-700x467

Լուսանկարը՝ abc.net.au–ի

Նոյեմբերի 6-ին մասնակցելով Արգենտինայի միջազգային ռալլիին՝ նա սարսափելի վթարի է ենթարկվել: Մրցուղու հատվածներից մեկում Նալբանդյանի վարած ավտոմեքենան մեծ արագության տակ պոկվել է գետնից ու վայրէջքի ժամանակ առջեւի մասով բախվելով գետնին՝ շրջվել է ու մի քանի անգամ գլորվել:

Բարեբախտաբար, ամեն ինչ Դավթի եւ նրա շտուրման Լեո Սուայաի համար ավարտվել է թեթեւ վախով:

https://www.youtube.com/watch?v=6sDoinxdEqg

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ foxsport.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930