Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Վահրամ. «Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Հայաստան ժամանելու մեջ արտառոց բան չկա»

Նոյեմբեր 14,2016 21:50

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Հայաստան ժամանելը կրքեր է բորբոքել: Պատճառը նրա պատրիարքի վրդովեցուցիչ նամակն  էր Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող Բունդեսթագի հայտարարության վերաբերյալ:

Aravot.am-ը մեկնաբանության խնդրանքով կապվեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ Մելիքյանի հետ, ու հետաքրքրվեցինք Արամ արքեպիսկոպոսի առաքելության նպատակով, նաեւ, թե ում հրավերով է եկել Հայաստան:

«Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ժամանել է Հայաստան, հոգևորականների ուղեկցությամբ, ինչ, որ անում է Մայր Աթոռի ցանկացած միաբան ցանկության պարագային։ Կարճ այց է, վստահաբար հանդիպում կունենա Վեհափառի հետ։ Այստեղ որևէ արտառոց երևույթ չկա, Նվիրապետական Աթոռների և մեր թեմերի բարձրաստիճան եկեղեցականներ միշտ էլ այցելում են Մայր Աթոռ»,-ասաց տեր Վահրամը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930