Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Կարյակինի մարտավկաներից մեկը Յուրի Դոխոյա՞նն է

Նոյեմբեր 15,2016 23:30 Share

Նյու-Յորքի «Fulton Market Building»-ում քիչ առաջ մեկնարկեց շախմատի աշխարհի թագի համար Մագնուս Կարլսեն-Սերգեը Կարյակին մրցամարտի չորրորդ պարտիան: Երրորդ տուրից հետո հաշիվը հավասար է՝ 1,5:1,5:

Այսօր սպիտակներով խաղում է հավակնորդ Կարյակինը: Կհաջողվի՞ նրան այս մրցամարտում բացել հաշիվը: Շատ բան կախված է ոչ միայն նրանից, այլեւ՝ մարտավկաներից, որոնց չերեւացող աշխատանքից շատ բան է կախված: Ի դեպ,  ըստ չհաստատված լուրերի, Նյու-Յորքում Սերգեյ Կարյակինի մարզիչներից մեկը հայ գրոսմայստեր Յուրի Դոխոյանն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ wikiwand.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել