Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նորանշանակ դատախազի հայտարարությունը․«Իմ մոտ ծանոթ- բարեկամ սկզբունքը չի գործելու». (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2016 19:50

Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանը, որը մեկ ամիս է՝ ինչ պաշտոնավարում է, այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը ծնվել և մեծացել է Շիրակի մարզի Արևշատ գյուղում։ Սակայն, ըստ դատախազի, իր շիրակցի լինելը չի կարող արգելանք հանդիսանալ իր գործունեությունն ամբողջ ծավալով իրականացնելու համար։

«Իմ մոտ ծանոթ-բարեկամ սկզբունքը չի գործելու, վստահեցնում եմ բոլորիդ, եթե գործի, կարող եք գալ-ասել, պարոն դատախազ, դուք ասացիք, որ ձեր մոտ ծանոթ-բարեկամ սկզբունքը չի գործելու, բայց գործեց։ Միանշանակ չի գործելու, եթե իմ ծանոթ-բարեկամներից յուրաքանչյուր մեկը կփորձի նման իրավիճակներում կատարել որևիցե իրավախախտում, ապա վստահեցնում եմ բոլորիդ, նա կենթարկվի ավելի խիստ քրեական պատասխանատվության, միանշանակ»։

Հարցին, թե ինչպե՞ս է պայքարելու Գյումրու կլանների դեմ, դատախազն ասաց․ «Կլան ես հասկանում եմ որոշակի մարդկանց խումբ․ կան և օրինակելի վարքագիծ դրսևորող մարդկանց խումբ և ոչ օրինակելի։ Միանշանակ ոչ օրինակելի վարքագիծ դրսևորող անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Իմ մոտեցումները նշված նման անձանց նկատմամբ լինելու են շատ խիստ։ Եվ ամենակարևորը ես իմ թիմի հետ աշխատելու եմ, մեր առջև դրված խնդիրները լուծելու ենք ամբողջ ծավալով։ Կոնկրետ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը սահմանել է մի շարք սկզբունքներ և կանոններ, կարծում եմ, որ այդ կանոններին ծանոթ եք նաև դուք, մենք աշխատելու են այդ կանոններով։ Չի ներվելու այն անձը, որ դրսևորել է կոռուպցիոն վարքագիծ, վերաբերում է մարզի տարածքում ցանկացած պաշտոնատար անձի, չի ներվելու, նաև չեն ներվելու անձինք, որոնք կատարել են այլ հանցավոր արարքներ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930