Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ի շահերը խոչընդոտում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը». Գեւորգ Պետրոսյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2016 15:56

«Սերժ Սարգսյանի հարցազրույցը եւ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայ եւ թուրք պատվիրակների ելույթները փաստում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում է մնալ փակուղային վիճակում՝ չպարունակելով լավատեսական տարրեր»,-կարծում է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում նա համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական գործընթացը ներկայում ամբողջովին փակուղում է եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր գործընթաց է պետք: Այդ նպատակով ՀՀ եւ Թուրքիան քաղաքական կամք պետք է դրսեւորեն. «Նոր գործընթաց դեռեւս չկա, իսկ ներկայիս գործընթացն իրեն սպառել է, շարունակություն ունենալու հիմքեր չունի: Դժվար է սպասել, որ Թուրքիայի ներկայիս իշխանության պարագայում սկզբունքային փոփոխություններ կլինեն»:

Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խոչընդոտ են նաեւ Ռուսաստանի շահերը, քանի որ Ռուսաստանը ցանկանում է տարածաշրջանում լինել միակ դերակատարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930