Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանն ու Յուրի Դաշկինը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Նոյեմբեր 22,2016 19:40

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) քարտուղար, գեներալ–մայոր Յուրի Դաշկինը նոյեմբերի 22-ին ժամանել է Երևան: Երկօրյա աշխատանքային այցի առաջին օրը Յուրի Դաշկինին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ԱՊՀ ՊՆԽ քարտուղարն իր խոսքում կարևորել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց անցկացումը նախատեսված է 2017 թվականին: Անդրադարձ է կատարվել 2017 թվականին ԱՊՀ շրջանակում նախատեսվող համատեղ միջոցառումների, համակարգող կոմիտեների նիստերի, ուսումնամեթոդական հավաքների անցկացմանն ու 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Հանդիպումների ընթացքում կարևորվել է նաեւ Մոսկվայում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքն ու օրակարգային հարցերը: Կողմերը քննարկել են նաև բազմակող համագործակցության զարգացման ուղիները:

Աշխատանքային այցի ընթացքում  նոյեմբերի 23-ին, ի կատարումն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2016թ. աշխատանքային պլանի, Յուրի Դաշկինը կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստին:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930