Լրահոս
Օրվա լրահոսը

Մագնուս Կարլսենը բողոքարկել է ասուլիսին չմասնակցելու համար նախատեսված տուգանքը

Նոյեմբեր 24,2016 10:33

Շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի իններորդ տուրում Մագնուս Կարլսենն ու Սերգեյ Կարյակինը հանդիսատեսին ուրախացրին բովանդակալից խաղով, թեեւ 74-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի: Այսօր կայանալիք 10-րդ տուրից առաջ հաշիվը 5:4 է՝ հօգուտ ռուսաստանցի հավակնորդի:

Խաղից հետո նորվեգացին լրատվամիջոցներին հաստատել է, որ բողոքարկել է նախորդ տուրում մամուլի ասուլիսին չմասնակցելու համար նախատեսված տուգանքը: Սակայն գործող չեմպիոնը մանրամասների մեջ չի մտել, քանի որ այն ներկայումս գտնվում է քննարկման փուլում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝  Անաստասիա Կառլովիչի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930