Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ում վիրավորված 19-ամյա և 24-ամյա զինծառայողների վիճակը կայուն ծանր է. Tert.am

Դեկտեմբեր 01,2016 22:07

Երեկ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում վիրավորված 2 զինվորների վիճակը կայուն ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

Նշենք, որ այսօր «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն է շրջանառվել, որ երեկ ԼՂՀ-ում Մարտունու ուղղությամբ  2 զինվորներ են վիրավորվել:

«Մուրացան» հոսպիտալի տնօրենը Tert.am-ին հայտնեց, որ երեկ Ստեփանակերտի հոսպիտալից իրենց մոտ են տեղափոխվել պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը և ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Tert.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031