Լրահոս
Օրվա լրահոսը

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ

Դեկտեմբեր 06,2016 10:10

Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց: Ի տարբերություն նախորդ օրերի` խախտումները հիմնականում տեղի են ունեցել ինքնաձիգերից և գնդացիրներից, ինչպես նաև` դիպուկահար հրացաններից /73 կրակոց/:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զգոն հետևել են շփման գծում տիրող իրավիճակին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031