Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԻՍԱՆԵ» պարարվեստի դպրոց-ստուդիան տոնեց 20-ամյակը

Դեկտեմբեր 11,2016 20:59

Շենգավիթ վարչական շրջանի, Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության «ԳԻՍԱՆԵ» պարարվեստի դպրոց-ստուդիան տոնեց 20-ամյակը: Տոնական համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Ներկա էին Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության անդամները, նախագահ Գագիկ Մխիթարյանը: Նրանք «ԳԻՍԱՆԵ» պարարվեստի դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Գևորգ Ալեքսանյանին պարգևատրեցին Վ. Խանամիրյան շքանշանով:

«ԳԻՍԱՆԵ» պարարվեստի դպրոց-ստուդիան Գևորգ Ալեքսանյանը հիմնադրել է 1996-ին`նպատակ ունենալով ստեղծել ոչ թե ուղղակի պարի խմբակ, այլ պարարվեստի դպրոց: Գևորգ Ալեքսանյանը սովորել, ավարտել ու արդեն 18 տարի աշխատում ու դասավանդում է Պարարվեստի պետական քոլեջում` որպես դասական պարի ուսուցիչ:

gisane2

Խոսելով դպրոց-ստուդիայի գործունեության մասին` պարոն Ալեքսանյանը նշեց. «Քսան տարիների ընթացքում դպրոց-ստուդիան ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ` արտասահմանյան հյուրախաղեր: Ստուդիայում դասավանդում են դասական պար, հայկական ժողովրդական, ազգագրական, աշխարհի ժողովուրդների և ժամանակակից պարեր»:

«Հայ Արտ Պրոդակշն» պրոդյուսերական կենտրոնը ևս շնորհավորեց դպրոց-ստուդիային, իսկ «Մինորա» մշակութային կենտրոնը ներկայացավ Բուլղարիայի հրավերով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031