Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեպարի նախկին գյուղապետ. «Եթե Սեյրան Օհանյանի ղեկավարած կուսակցությունն ընդդիմադիր լինի, ավելի լավ»

Դեկտեմբեր 12,2016 21:03

Դեկտեմբերի 5-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար եւ Բարեկամավան համայնքների նախկին ղեկավարներ Երվանդ Եգանյանը եւ Գարիկ Աբազյանը դիմում են ներկայացրել ՀՀԿ-ից դուրս գալու մասին: Նախկինում հայտնել ենք, որ  Գարիկ Աբազյանը հանձնել է ՀՀԿ  իր  անդամատոմսը:

30-ամյա  Երվանդ Եգանյանը, որը Ոսկեպարը համայնքը ղեկավարել է 2012-2016թթ. հայտնեց, որ  պատրաստ  է  միշտ սատարելու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, իսկ  եթե վերջինիս ղեկավարած կուսակցությունն  ընդդիմադիր լինի, ավելի լավ: Նա  ասաց, որ իր գյուղապետ աշխատած  տարիներին համապետական ընտրություններում ՀՀԿ-ն Ոսկեպարում  միշտ շատ քվեներ է ստացել:

Այժմ գործազուրկ Ե. Եգանյանի վկայությամբ՝ 2016թ. սեպտեմբերի 18-ին  կայացած խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ընտրություններից առաջ տարածքային կառավարման  եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ նրա առաջին տեղակալ Վաչե  Տերտերյանը  բնակչության առաջ վստահեցրել են, որ ՏԻՄ  ընտրություններից հետո նախկին գյուղապետերը կաշխատեն որպես  խոշորացված  համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչներ, սակայն այդպես չեղավ:

Ե. Եգանյանը չգիտի, թե երբ է կայանալու «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարը: Նա ասաց, որ  պաշտպանության նախկին նախարար  Ս. Օհանյանը Ոսկեպարին օգնել  է  սահմանամերձ  Ոսկեպարում  նախադպրոցական հաստատություն գործարկել, աջակցել է գյուղի հաշմանդամ ազատամարտիկներին, սատարել Ոսկեպարում բիլիարդի, սեղանի թենիսի  խաղադաշտեր ունենալու եւ այլ հարցերում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031