Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը պատերազմ սկսելու ավելի լուրջ պատճառներ ունի, քան ապրիլից առաջ». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դեկտեմբեր 14,2016 15:20

Հիմա Ադրբեջանը պատերազմ սկսելու ավելի լուրջ պատճառներ ունի, քան ապրիլից առաջ: Այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Որովհետեւ ձախողելով ապրիլին՝ Ադրբեջանը կորցրել է բավականին լուրջ քաղաքական գործոններ բանակցային սեղանի շուրջ: Օրինակ, չի կարող ներկայացնել պատերազմ չվերսկսելը որպես զիջում կամ չի կարող պնդել, թե ցանկացած պահի Ադրբեջանը կարող է ռազմական ճանապարհով շատ արագ հարցը լուծել իր օգտին: Ըստ էության, մերժել է նաեւ բանակցային գործընթացի տրամաբանությունը, որի հիմնական նպատակը, լուծումից բացի, հասարակություններին խաղաղության պատրաստելն է: Ադրբեջանն այս ամենից հրաժարվել է ու ձախողել է, հիմա պետք է փորձի իրավիճակ շտկել ու խուսափել փակ դռներում իր վրա գործադրվող ճնշումներից, որի մասին Ալիեւը անձամբ է խոստովանել: Դրա ամենահնարավոր տարբերակը պատերազմ սկսելն է, եթե ունենա նման պոտենցիալ, որովհետեւ պատճառ ավելի շատ ունեն, քան պոտենցիալ»,- նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով եռյակ Դաշինքին՝ ասաց, որ դեռ չի կարող գնահատել, թե ինչ ապագա կունենա, կարդարացնի իրեն, թե՝ ոչ. «Չգիտեմ՝ ինչ մեթոդներ կընտրեն, ինչ ճանապարհով կգնան, եթե նախկին ընդդիմության մեթոդներով գնան, նույն ճակատագրին են արժանանալու, եթե քաղաքական պայքարի ճիշտ ճանապարհ ընտրեն ու գնահատականներն էլ քաղաքական լինեն, հնարավոր է հաջողեն: Մեզ պետք է քաղաքական լավ ընդդիմություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031