Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մերժեց «Ասպարեզի», «ԹԻ»-ի եւ «Իրավունքի Եվրոպա միավորման» բողոքները (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2016 17:31

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», «Իրավունքի Եվրոպա միավորում»-ի, «Ասպարեզ Ժուռնալիստների ակումբ» հ/կ-ի , դիտորդներ Հելենա Փարամազյանի, Սաթի Գասպարյանի, Հերմինե Ղազարյանի, Լիլիթ Արզումանյանի, Վարդուհի Օհանջանյանի եւ Asparez.am-ի ներկայացուցիչների՝ Արծվին Ծատրյանի, Սամվել Մկրտումյանի բողոքի եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռոպցիոն կենտրոնի» դիտորդ Սաթինե Գասպարյանի բողոքի քննությունն էր: ԿԸՀ-ն որոշեց մերժել այս երկու բողոքները:

Հիշեցնենք, որ բողոքները վերաբերում էին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 7-ին ընդունված ՏԻՄ ընտրության ժամանակ արձանագրված խախտումներին:

Ըստ բողոք ներկայացնողների, հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդների՝ խախտումների վերաբերյալ գրանցամատյանում արձանագրելու պահանջը: Բացի այս

«Ներկայացված բողոքն ու դրանում ներկայացված իրավական դիրքորոշումները ոչ նորույթ են, ոչ էլ առաջին անգամ են ներկայացվում հանձնաժողով: Դրանք բովանդակային առումով կրկնությունն են այն նույն բողոքների, որոնք մենք նախկինում ունեցել ենք: Դրանց վերաբերյալ եւս ունեցել ենք քննարկումներ եւ իրավական դիրքորոշումները ներկայացվել են, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշումը եղել է հստակ»,-նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հանձնաժողովի որոշմամբ՝ բողոքներն անհիմն են եւ առարկայազուրկ, բողոքաբերների այն դիտակումները, որ խախտումներ են եղել, եւ գրանցամատյանում դրանք չարձանագրելը համապատասխան սուբյեկտի իրավունքի խախտում է, սրա վերաբերյալ բողոքում ներկայացված չէ իրավական որեւէ հիմք եւ ընտրական օրենսգրքի որեւէ դրույթ, համաձայն, որի հանձնաժողովի նախագահը պարտավոր է դիտորդի ներկայացրած փաստարկները գրանցել գրանցամատյանում: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն, ըստ ԿԸՀ-ի որոշման, այսպես ասած՝ ճիշտ է գործել եւ օրենքի խախտում թույլ չի տվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Բողոքի մեկ այլ դրույթի վերաբերյալ էլ հանձնաժողովը որոշեց, որ 02.10.2016-ի Սյունիքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպվել եւ անցկացվել են 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի կանոնակարգին համապատասխան:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031