Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ են մի շարք ավտոճանապարհներ

Դեկտեմբեր 17,2016 00:12

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագած-Շենկանի, Ապարանի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Զարինջա-Ցամաքասար, Մաստարա-Ծաղկասար, Արագած-Լեռնապար, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային և Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Արթիկ-Նոր Շեն գյուղ ավտոճանապարհները:

Չայնիի ոլորաններին, Սարավան-Զանգեր, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհներին, Սյունիքի միջմարզային, Տավուշի մարզային բոլոր, Անիի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տիգրանաշենի ոլորաններում, Արարատի, Կոտայքի  մարզերում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Մեղրու սար կոչվող տարածքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ:

 ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031