Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում առաջին անգամ ներդրվել է աշխարհում ընդունված աուտո-փոխպատվաստման մեթոդը

Հունվար 07,2017 14:09

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամը  հունվարի 8-ին նշում է Հայաստանում արդեն 17-րդ անգամ տոնվող Ոսկրածուծի դոնորի օրը:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել և հիմնադրվել է Հայաստանում ի պատասխան լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության: Հիմնադրամի հիմնական նպատակն է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի լաբորատորիայի միջոցով հայ հիվանդների համար գտնել ոսկրածուծի համապատասխան դոնոր և ապահովել փոխպատվաստման առավել արդյունավետություն լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար:

Գործունեության 17 տարիների ընթացքում հիմնադրամում անդամագրվել են  ավելի քան 28.000 աշխարհասփյուռ կամավորներ 4 մայրցամաքների 24 երկրներից, որոնցից 26 նվիրաբերել են իրենց ցողունային բջիջները:

ՈԴՀ Ռեեստրը առաջինն է Հայաստանում ներդրել աշխարհում ընդունված աուտո-փոխպատվաստման մեթոդը, ինչը բարձրացնում է արյան քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությունը: Ռեեստրի լաբորատորիայում կատարվում է իմունոֆենոտիպավորում, որն արյան չարորակ հիվանդությունների ախտորոշման հիմնական մեթոդներից է: Միաժամանակ Ռեեստրում գործում է նորարարական կարևոր մի նոր ծրագիր՝ պորտալարային արյունից և պորտալարից ցողունային բջիջների անջատում և սառեցում:

Անցյալ տարի  սեպտեմբերի 16-ին «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական հիմնադրամը , Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը , «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը, «Հայաստանում Ֆրանսիական Քոլեջ» հիմնադրամը, «Հայաստանում Ֆրանսիական Բարձրագույն Ինժեներական Ինստիտուտ»-ը  (ՀՖԲԻԻ), Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիա-ն և «Հայաստանում Եվրոպական Քոլեջ» հիմնադրամը մեծ շուքով միասին նշեցին աշխարհում երկրորդ անգամ տոնվող Ոսկրածուծի դոնորի միջազգային օրը:

2016 թվականի դեկտեմբերի 23-ին  ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնը և Ոսկրածուծի  Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամը ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնում ստորագրեցին ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ,որով հաստատվում է, որ Ոսկրածուծի  Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամը կիրականացնի ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնի պատվերների համաձայն HLA անտիգեների տիպավորումը PCR SSP մեթոդով։

Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031