«Վաղը մենք ԱԺ-ում չենք լինելու։ Մեր հայրենակիցների հետ կլինենք Վաղարշապատում, որպեսզի բոլորը տեսնեն, որ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարությամբ հանդես եկավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանը։
Օրվա առաջին կեսին խմբակցությունը կմասնակցի՞ խորհրդարանի աշխատանքներին, թե՞ ոչ, դեռ կքննարկեն։
Հիշեցնենք՝ վաղը կայանալու է Վեհափառ հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների «լիազորությունների չարաշահման» գործով դատական առաջին նիստը։
Նարեկ Կարապետյանի բնութագրմամբ՝ դա աննախադեպ բան է, ՀՀ իշխանությունը խայտառակ քայլ է անում։
Կարդացեք նաև
«Դատարանն իրավասություն չունի ՀԱԵ Վեհափառի, ՀԱԷ հիերարխիայի ուղղությամբ որևէ որոշում կայացնելու»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է վաղը Վեհափառին կալանքի տանեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































