Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա՞ այն միջազգային ընկերությունը, որը պատրաստ է դեռևս վեճի փուլում գտնվող ընկերությունը կառավարել»․ Դավիթ Ղազինյան

Օգոստոս 06,2026 18:20 Share

«Դեռևս արբիտրաժի որոշումը չկա: Երկրորդը՝ առաջին ատյանի վարչական դատարանը մեր հայցը մասնակի էր բավարարել. յոթ կետից 4-ը բավարարել էր, հիմա վերաքննիչում է գտնվում: Նախ հարց, թե ի՞նչ են անելու, եթե այդ դատարանները ի օգուտ «Տաշիր Կապիտալի» որոշում կայացնեն, և երկրորդը՝ մենք շատ վատ փորձ ունենք կապված հավատարմագրային կառավարման տալու հետ, օրինակ՝ «Վեոլիա Ջուրը» տրված է հավատարմագրային կառավարման, և կա… քանի անգամ կառավարությունը ընդունում է, որ խնդիրները ներդրում չանելուց են»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետականացվելու է և տրվելու է հավատարմագրային կառավարման։

«Իսկ ներդրում պետք է անի պետությունը: Հիմա նախ պետք է պարզել, թե այդ կազմակերպությունը ինչքանով է վերցնելու, և տարեկան մոտավորապես 45-50 միլիարդ ներդրումային ծրագիրը ո՞վ է իրականացնելու: Ենթադրում եմ, որ այդ ընկերությունը չի իրականացնի, որովհետև իր սեփականը չի, պետք է վերջնական շահույթ ունենա, պետությունն էլ չունի այդ հնարավորությունները իրականացնելու: Եվ երկրորդ տարբերակը՝ կա՞ այն միջազգային ընկերությունը, որը պատրաստ է դեռևս վեճի փուլում գտնվող ընկերությունը… այսինքն՝ թղթով գերակա շահ են ճանաչում, պետականացնում են: Սա էլ այն նույն թեմայից է, ինչ որ ես ասում էի՝ խլում եք, որովհետև Ազգային ժողովը ձերն է, սա ձերն է, սա ձերն է… Բայց արդյո՞ք հեղինակավոր ազգային կազմակերպություն կգտնվի, որը այս փուլում կհամաձայնի դա ձեռք բերել կամ վերցնել կառավարման: Միակ տարբերակը, ես կարծում եմ, կամ մեր, մեղմ ասած, երկու ոչ բարեկամ պետություններից, կամ այլ պետությունում գրանցված, բայց այդ երկու պետությունների կողմից ֆինանսավորվող կազմակերպություն կարող է լինել»,- իր տարակուսանքը հայտնեց Դավիթ Ղազինյանը:

Դավիթ Ղազինյանը չգիտե, թե որքան է գնահատվել ընկերության կապիտալը․ «Հիշո՞ւմ եք, ես դեռևս մեկ տարի առաջ ասում էի, որ մենք պնդում ենք, որպեսզի դա տրվի միջազգային հեղինակություն ունեցող ինչ-որ կազմակերպության գնահատմամբ, որովհետև, իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետությունում չկա այդ մասշտաբի ընկերություն գնահատող կազմակերպություն: Եթե պետք է գտնեն մեկին, ճնշելով իրենց ուզած թիվը ստանան, դա շատ հանգիստ կարող են անել, բայց եթե դա չարեցին, դա ևս մեկ կասկած է ունենալու այդ գործարքի մեջ ամբողջ իր ընթացքում»:

Լրագրողի դիտարկմանը՝ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ասում է՝ Կարապետյաններն իրենց հետ կապի դուրս չեն գալիս, խորհրդի նիստերին չեն մասնակցում, Տարածքային կառավարման նախարարությունում հանրային քննարկումներին ներկա չեն գտնվել, Դավիթ Ղազինյանը հակադարձեց․ «Մնալով բարեկրթության պայմանավորվածության սահմաններում՝ ո՞նց են ասում, մի ասեք՝ սուտ են խոսում, ասեք՝ ճիշտ չեն խոսում: Հիմա, 14 րոպեանոց հանրային լսումների ժամանակ մեզ չեն հրավիրել: Միշտ եղել է այսպիսի պրակտիկա՝ գրավոր ծանուցել: Այս պարագայում տնօրենների խորհուրդը, սեփականատերը չի ծանուցվել: Իրենք ասում են՝ կայքում ենք դրել:

Երկրորդը՝ քաղաքացիներ էլ ներկա չեն եղել, չնայած այնտեղ նշվել է, ու եթե իրենք իրենց համարում են ՀՀ քաղաքացի, այդ առումով են նշել, որ ներկա են եղել նաև քաղաքացիներ, իրավական առումով ճիշտ են: Երրորդը՝ եթե ի սկզբանե մեկ տարվա ընթացքում այդ գործընթացը սկսելուց սկսում են ազատել աշխատանքից 30-40, անգամ 50 տարվա պրոֆեսիոնալներին և բերում են իրենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարդկանց, որոնք չեն հաջողել ինչ-որ ընտրություններում կամ մնացածը, եթե սկսում են կեղծ, ստահոտ, զրպարտիչ տեղեկություններ տարածել մեր ղեկավարի նկատմամբ… այսինքն՝ այստեղ գործընկերային հարաբերություններ պահպանելու նորից գնդակը իրենց դաշտում է, իրենք գնացին հակառակ ճանապարհով»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31