Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է գործարար, Picsart տեխնոլոգիական ընկերության հիմադիր Հովհաննես Ավոյանին

Օգոստոս 06,2026 18:25 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է գործարար, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, Picsart տեխնոլոգիական ընկերության հիմադիր Հովհաննես Ավոյանին և նրան հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևը:

Հովհաննես Ավոյանը Հանրապետության տոնի առթիվ, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հովհաննես Ավոյանին բարձր պարգև ստանալու առթիվ, վստահություն հայտնել, որ նրա փորձն ու գործունեությունը հետագայում ևս կնպաստեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին:

Նախագահը նրան մաղթել է շարունակական ձեռքբերումներ ու նորանոր հաջողություններ։

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել