Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկ Կոնջորյանի պես նիստ չեմ վարելու»․ Արամ Վարդևանյան

Օգոստոս 06,2026 17:14 Share

«Պարոն Ռուբինյանը խոսում էր, որ նույնիսկ այս պահին Ադրբեջանը, Թուրքիան շարունակում են սպառնալիք մնալ ՀՀ-ի համար, և սա ռացիոնալ դիրքորոշում է։ Նշվածը չէի լսել վերջին՝ կարծես մի քանի տարվա ընթացքում, հետևաբար արտաքին քաղաքականության, խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից մեծ անելիքներ ունենք»,- ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում իր թեկնածության հարցի քննարկման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա, դիմելով ՔՊ-ականներին, ասաց․ «Ձեզնից շատերը ութ տարվա իշխանության ներկայացուցիչներ են, ձեզ մոտ նույնպես ներքին անհանգստություն կլինի, որովհետև տեսել ենք՝ երկար իշխանություն լինելն ի վերջո լավ տեղ չի տանում։ Մենք տեսել ենք՝ վերջին տարիներին՝ ինչ մարտահրավերներ են եղել։ Չեմ ուզում հիմա անդրադառնանք ՔՊ-ի վերջին ութ տարիների պաշտոնավարման հետևանքներին։ Պետք է նայենք առաջ դեպի ուժեղ Հայաստան, որտեղ մեզ պետք են փոփոխություններ՝ այդ թվում քաղաքականության, այդ թվում խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ»։

Խոսելով խորհրդարանի՝ իր պատկերացմամբ աշխատանքի մասին, Արամ Վարդևանյանը փաստեց․ «Փորձը ցույց է տալիս, որ օրենքի նախագծերը, որոնք նախաձեռնում է ընդդիմությունը, մշտական հանձնաժողովներում ստանում են բացասական քվեարկություն, ԱԺ լիագումար նիստերի ձևաչափում չեն քննարկվում։ Առաջարկում եմ՝ նշվածի վերաբերյալ լինի իրական փոփոխություն։ Անկախ նրանից՝ ոնց կքվեարկվեն հանձնաժողովներում, այդ նախագծերը թող քննարկվեն այս նիստերի դահլիճում»։

Ըստ Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալն ունի սահմանափակ լիազորություններ․ «Բովանդակային առումով չկա տարբերություն ԱԺ որևէ պատգամավորի և ԱԺ նախագահի տեղակալի միջև։ Լիազորությունների տարբերությունը վերաբերվում է նիստ նախագահելուն։ Պայմանական արդյոք ես հավանական համարո՞ւմ եմ, որ ընտրվելու դեպքում երբևէ ԱԺ նիստ նախագահեմ, քիչ հավանական եմ համարում։ Մի բան կասեմ՝ հստակ է, եթե ԱԺ նիստ նախագահեմ, իմ գործընկերները և այլ ԱԺ պատգամավորներ ինձ համար պետք է լինեն հավասար օրենքի առաջ։ Չեմ կարող, օրինակ, նիստը վարել այնպես, ինչպես երեկ նիստի նախագահող Հայկ Կոնջորյանն էր անում։ Եթե իմ գործընկերը լիներ առաջնային ելույթ ունեցողը, որի շրջանակներում կտեսնեի այդպիսի բովանդակություն, ես կընդհատեի այդ ելույթը։ Նախազգուշացում էլ կկիրառեի։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31