Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղի ունեցողն արդեն իրավական հարթությունից դուրս բարոյական աղետ է». Ռոբերտ Ամստերդամ

Օգոստոս 06,2026 22:00 Share

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Օգոստոսի 7-ը հայոց պատմությունը փաստագրող պատմաբանների համար կարող է ձևակերպվել որպես վտանգավոր շրջադարձի օր։

Որպես միջազգային իրավաբան, որն անկեղծ հարգանքով է վերաբերվում հայ ժողովրդի դարավոր ժառանգությանը, չեմ կարող լռությամբ հետևել տեղի ունեցողին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը կանգնում է դատարանի առջև․․․

Սա շարքային դատական նիստ չէ, պարզապես հարված է սահմանադրական կարգին և միջազգային իրավունքի հիմնասյուներին։ ՀՀ Սահմանադրությունը և միջազգային պայմանագրերը հստակ ամրագրում են Եկեղեցու անջատ լինելը պետությունից՝ երաշխավորելով կրոնական ինստիտուտների բացարձակ ինքնավարությունը: Երբ պետական դատական ապարատը վերածվում է հոգևոր առաջնորդի դեմ քաղաքական ճնշման և հետապնդման գործիքի, արդարադատությունն ուղղակի դադարում է գոյություն ունենալ։

Պետության նմանօրինակ կոպիտ միջամտությունը կրոնական կյանքին ոչ միայն արհամարհում է արդար դատաքննության և կրոնական ազատությունների միջազգային չափանիշները, այլև կործանարար նախադեպ է ստեղծում օրենքի գերակայության համար:

Տեղի ունեցողն արդեն իրավական հարթությունից դուրս բարոյական աղետ է։ Հայոց Կաթողիկոսությունը դարեր ի վեր եղել է պետականությունը կորցրած ժողովրդի ողնաշարը, ինքնության ու գոյատևման վահանը։ Այսօր այդ նվիրական ինստիտուտը դատարանի աթոռին նստեցնելը դավաճանական հարված է սեփական պատմական հիշողությանն ու ազգային արժանապատվությանը։

Արդարադատությունը չի՛ կարող ծառայեցվել քաղաքական վրեժխնդրությանն ու նպատակահարմարությանը։ Միջազգային հանրությունն ու իրավապաշտպան աշխարհը աչք չեն փակելու սրա վրա։

Այն իշխանությունը, որը փորձում է դատել սեփական պատմությունն ու հոգևոր արմատները, ի վերջո ինքն է կանգնելու պատմության անողոք դատաստանի առջև»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31