Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կհամագործակցի b4b.am կենտրոնի հետ

Հունվար 11,2017 15:36

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կհամագործակցի Business for Business (b4b.am) տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հետ՝ ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացման և գործարար միջավայրի բարելավման նպատակով։

Համագործակցության մեկնարկը տրվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և B4B.am կենտրոնի հիմնադիր Բաբկեն Թունյանի կողմից այսօր ստորագրված հուշագրով։ Համագործակցությունը ենթադրում է ոչ միայն ներդրումային քաղաքականությանը վերաբերող ծրագրերի և նախաձեռնությունների պրոֆեսիոնալ լուսաբանում, այլ նաև համատեղ ջանքերի գործադրում՝ նախարարության կողմից 2016 թվականի նոյեմբերին գործարկված Ներդրումային ծրագրերի հարթակի ակտիվությունը ապահովելու համար։

Նախարարության աջակցությամբ՝ B4B.am-ը նաև մանրամասն կներկայացնի պետական աջակցություն ստացած բիզնես ծրագրերի ընթացքը և արդյունքները։

Հատուկ ուշադրություն կդարձվի արտաքին լսարանի համար նախատեսված նյութերին, որտեղ կներկայացվեն Հայաստանի ներդրումային գրավչությունները, առավելությունները և հաջողված բիզնես-նախագծերը։

Հանդես գալով որպես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործընկեր՝ B4B.am կենտրոնը տեղեկատվական ու խորհրդատվական բնույթի աջակցություն կցուցաբերի թե՛ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում հետաքրքրություն ցուցաբերող կազմակերպություններին, թե՛ ներդրումների կարիք ունեցող տեղական ընկերություններին՝ իրենց ծրագրերը պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու գործում։

Առաջիկա ամիսներին կմշակվի նաև B4B Pro համակարգի ներդրման մեխանիզմը, որը ներդրողներին և գործարարներին թույլ կտա առցանց եղանակով ամբողջական տեղեկատվություն ստանալ ՀՀ տնտեսության առանձին ոլորտների, շուկաների և ընկերությունների վերաբերյալ։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ընդգծեց, որ պետական համակարգի և տեղեկատվական ոլորտի մասնավոր ընկերության միջև համագործակցության այս օրինակը, ըստ էության, իր տեսակի մեջ առաջինն է մեր երկրում։ Նախարարը վստահություն հայտնեց, որ այս փոխգործակցությունը ոչ միայն կնպաստի տեղեկատվության հասանելիությանը, թափանցիկությանն ու ներդրումների ներգրավմանը, այլ նաև դրական ազդակ կհանդիսանա՝ պետական և մասնավոր հատվածի միջև փոխադարձ վստահության ամրապնդման առումով։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի հաղորդագրություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031