Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը քննադատել է ՀՀ-ի ընտրական բարդ համակարգը

Հունվար 14,2017 18:34

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)-ը Հայաստանում ապրիլի երկուսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տալիս դիտորդական առաքելություն ուղարկել, ինչի համար հարկավոր է ՀՀ իշխանությունների հրավերը:

Զեկույցի՝ ընտրական համակարգի վերաբերյալ դիտարկումների դրույթում նշված է՝ «Նոր ընտրական համակարգը բարդ է, ընդհանուր առմամբ, 101 պատգամավորներ ընտրվում են երկաստիճան համամասնական համակարգով՝ կուսակցական ցուցակներով եւ 13 ընտրական տարածքների ցուցակներով: Քվեաթերթիկը ներառում է կուսակցության համամասնական ցուցակը եւ տվյալ ընտրական տարածքի ցուցակը: Տարածքային ցուցակի թեկնածուները պետք է լինեն նաեւ համամասնական ցուցակում: Ընտրողը կարող է որեւէ կուսակցության ցուցակն ընտրելուց բացի նախընտրություն տալ տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկին»:

Ըստ զեկույցի` խորհրդարանում հայտնվելու նվազագույն շեմը կուսակցությունների համար 5% է, իսկ դաշինքների համար՝ 7 %: Մանդատները բաշխվում են առաջին հերթին համամասնական ցուցակների ստացած ձայների համապատասխան: Ապա մանդատների կեսը բաշխվում է ազգային ցուցակով, մյուս կեսը՝  ռեյտինգային ցուցակով:
Այն թեկնածուները, որոնք մանդատ են ստացել ռեյտինգային ցուցակով, նրանց անունը հանվում է համամասնական ցուցակից: Առաջին անգամ ընտրական համակարգում մինչեւ 4 տեղ  է հատկացվում ամենամեծ ազգային փոքրամասնություններին:

Զեկույցում գրված է՝ ըստ ՀՀ Սահմանադրության, ԱԺ-ում պետք է լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն՝ 54 %, որպեսզի կառավարություն ձեւավորվի: Իսկ եթե կողմերից ոչ մեկը չի ստանում կայուն մեծամասնություն,  ապա 6 օրվա ընթացքում հնարավորություն է տրվում կոալիցիոն կառավարություն ձեւավորելու համար:  Իսկ եթե ընտրություններում հաղթող ցուցակը ստանում է պարզ մեծամասնություն, բայց 54%-ից պակաս է, ապա այդ ցուցակի համար տեղեր են ավելացվում, մինչեւ այն դառնա 54 %:

Զեկույցում նշված է, որ եթե կայուն մեծամասնություն չձեւավորվի նույնիսկ  անգամ կոալիցիա ստեղծելուց հետո, ապա ընտրություններից 28 օր հետո անցկացվում է ընտրությունների հաջորդ փուլը, որին մասնակցելու են առավելագույն ձայներ ստացած երկու ցուցակները:

Ընտրական համակարգը ՀՀ-ում բարդ է, այս մասին նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում, զրուցակիցները քննադատել են ընտրական բարդ համակարգը, ըստ որի գործընթացը բավական շեղվում է մաքուր համամասնական համակարգից:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031