Լրահոս
Օրվա լրահոսը

Մառնեուլիում ավտովթարից Կոթի գյուղի մեկ բնակիչ զոհվել է, 2-ը վիրավորվել են

Հունվար 15,2017 15:50

Հունվարի լույս 15-ի գիշերը Վրաստանի Մառնեուլիի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի 31-ամյա բնակիչ:

Կոթիի 2 այլ բնակիչ վիրավորվել են: Մեր տեղեկություններով՝ վիրավորները գտնվում են Մառնեուլի քաղաքի հիվանդանոցում: Կոթեցիները վթարի  են ենթարկվել, երբ Թբիլիսիի օդանավակայանում մի անձի ճանապարհելուց հետո վերադառնում էին Հայաստան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031