Լրահոս
Օրվա լրահոսը

Գերակշռել են թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը. ՊԵԿ

Հունվար 16,2017 16:56

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները համատեղ 2016 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին բացահայտել են մաքսային կանոնների խախտման 46 դեպք: Բացահայտումների վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարվա վերջին եռամսյակում ևս գերակշռել են տարբեր տեսակի թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի տեղափոխման փորձերը. արձանագրված 11 այդպիսի դեպքով քաղաքացիները մաքսային հսկողությունը շրջանցելու նպատակով կիրառել են տարբեր հնարքներ` հիմնականում նախապատվությունը տալով փոստային առաքանիների ուղուն:

Կանխվել է նաև օրինախախտ ճանապարհով Վրաստանից Հայաստան դեղորայքի ներկրման մի քանի փորձ, բացի այդ, այս ամիսներին փորձ է արվել մաքսային կանոնների խախտմամբ երկիր տեղափոխել տարբեր մոդելի 267 բջջային հեռախոս, ինչպես նաև սննդամթերք, զարդեր, բժշկական սարքավորումներ և այլն: Արձանագրվել են նաև ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և  մաքսային կանոնների խախտման այլ փորձեր:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031