Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ես այդ մասին դեռ երկու տարի առաջ ասել եմ ՀՀ նախագահին». ԵԽ գլխավոր քարտուղար

Հունվար 24,2017 20:21

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ելույթով հանդես եկավ, այնուհետև պատվիրակների հարցերին պատասխանեց ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը:

Ադրբեջանի  պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը բարձրացրեց դեկտեմբերի 29-ին զոհված ադրբեջանցի սպայի հարցը` իր խոսքերով իբր նա հայկական կողմի վայրագությունների զոհ է դարձել: ԵԽ գլխավոր քարտուղարին նա հարցրեց` ԵԽ-ն ի՞նչ լծակներ կարող է կիրառել հայկական կողմին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Թյորբորն Յագլանդը պատասխանեց մոտավորապես այն ոճով, ինչ ոճով շաբաթներ առաջ այս հարցի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որում իր մտահոգությունն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ ադրբեջանական ուժերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով զոհվել էր 3 հայ զինվոր: Ադրբեջանական կողմը, ըստ ՀՀ ՊՆ-ի, ունեցել էր 7 զոհ, ընդ որում զոհերից մեկի մարմինը մնացել է Հայաստանի տարածքում:

Մինչդեռ ԵԽԽՎ ամբիոնից պարոն Յագլանդն, ըստ էության, քննադատությունն ուղղեց դեպի հայկական կողմ` հայտարարելով, թե  կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը` հաշվի առնելով  հարցի մարդասիրական բնույթը: Այնուհետև հավելեց. «Ես սա հիմա հայտարարում եմ, քանի որ այս մասին դեռ երկու տարի առաջ ասել եմ ՀՀ նախագահին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031