Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոնի տնօրեն. «Ամենաշատ հայտեր ներկայացվել են Ուկրաինայից, Լեհաստանից եւ ՌԴ-ից»

Հունվար 25,2017 14:12

2017 թվականը հոբելյանական է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի համար: Այն անցկացվելու է 15-րդ անգամ՝ ապրիլի 29-ից մայիսի 3-ը:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, դեռ շարունակվում է հայտերի ընդունումը: «Թեեւ հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտվում է փետրվարի 8-ին, բայց արդեն շուրջ 150 հայտ ենք ստացել տարբեր՝ եւ եվրոպական, եւ նախկին խորհրդային երկրներից: Այս տարի շատ ակտիվ են հատկապես Ուկրաինան, Լեհաստանը, Ռուսաստանը եւ այլն: Քանի որ հոբելյանական փառատոն է լինելու, ունենք արդեն ընտրված հետաքրքիր ներկայացումներ, սակայն այս պահին ձեռնպահ կմնամ անուններ եւ վերնագրեր հրապարակելուց: Շարունակելու ենք համագործակցել մեր մշտական գործընկերների՝ Հայաստանում Լեհաստանի եւ Լիտվայի դեսպանատների հետ: Եվ բնականաբար, մեր հայկական կողմը ներկայացված կլինի «Արմմոնո դեբյուտում» եւ «Արմմոնո տրիումֆում», ինչպես նաեւ հիմնական ծրագրում: Թե երիտասարդները, եւ թե հոգով երիտասարդները շատ ակտիվ են, նախատեսվում են հետաքրքիր հանդիպումներ մեր փառատոնի շրջանակներում»,-ասաց տիկին Մխիթարյանը:

Մարիաննա Մխիթարյան

Հիշեցնենք, որ անցյալ տարի «Արմմոնոյի» ծրագրում ներառված էր Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Մարգարիտա և Աբուլֆազ» ստեղծագործության հիման վրա բեմադրված մոնոներկայացում, որը նվիրվեց ՀՀ անկախության 25-ամյակին:

Անցյալ տարի փառատոնի պատվավոր հյուրերի շարքում էին՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), մոնոփառատոնի տնօրեններ՝ Վեցլավ Գերասը (Լեհաստան), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա) եւ թատերական աշխարհի այլ հեղինակություններ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031