Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ այսօրվա լիագումար նիստը վարել է ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը (Տեսանյութ)

Հունվար 25,2017 16:44

Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի այսօրվա լիագումար նիստի աշխատանքները վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Ի դեպ՝ սա արդեն երկրորդ անգամն է, որ ԵԽԽՎ Վեհաժողովի աշխատանքները նախագահում է ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

ԵԽԽՎ հունվարի 25-ի լիագումար նիստի օրակարգում համատեղ բանավեճի ձևաչափում քննարկվել է 2 զեկույց ՝ իտալացի պատվիրակ, ԱԼԴԵ խմբի ներկայացուցիչ Ադել Գամբարոյի հեղինակած՝ ,,Առցանց ԶԼՄ-ների և լրագրության մարտահրավերների ու պատասխանատվության,, թեմայով, ինչպես նաև՝ կիբեր-խտրականության և առցանց ատելության խոսքին վերջ դնելու անհրաժեշտության մասին հոլանդացի պատվիրակ Մարիտ Մայիջի ներկայացրած զեկույցը:

 Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031