Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը տեսակապի միջոցով ողջունել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողներին

Հունվար 25,2017 19:22

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ՝ հունվարի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել է տեսակամուրջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Աֆղանստանում, Կոսովոյում, ինչպես նաև Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների միջև:

Տեսակապի միջոցով պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայ խաղաղապահներին շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ, մաղթել անվտանգ ծառայություն և բարի վերադարձ:

Վիգեն Սարգսյանը, հատկապես ընդգծել է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անչափ բարձր է գնահատում այն ծառայությունը, որն աշխարհի տարբեր անկյուններում բարեխղճորեն կատարում են հայկական զորախմբերը՝ ոչ միայն ներդրում ունենալով միջազգային անվտանգության ապահովման և խաղաղության պահպանման գործում, այլև բարձր պահելով Հայաստանի ու հայոց բանակի հեղինակությունը:

Բարձր տրամադրությամբ ու մարտական տրամադրվածությամբ էլ Աֆղանստանից, Կոսովոյից և Լիբանանից պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին իրենց ողջույններն են փոխանցել խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները: Նրանք վստահեցրել են, որ ծառայությանն առնչվող խնդրահարույց հարցեր չկան և հայկական զորախմբերը պատվով են կատարում ստանձնած առաքելությունը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031