Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հունվար 27,2017 19:33

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ, Գյումրի-Երևան հատվածի 39-րդ (Լանջիկ), Վարդենյաց լեռնանցքի 25-35-րդ կմ-երին և Երևան-Գեղարդ Հ-3 հատվածի, Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորաններում, Մարալիկ-Լանջիկ, Վաղարշապատում, Բաղրամյանում, Արմավիրում, Գյումրի-Վանաձոր և Կապան-Քաջարան, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ, Գյումրի-Երևան հատվածի 39-րդ (Լանջիկ) կմ-երին, Դիլիջանի ոլորաններում ավտոճանապարհներն դժվարանցանելի են:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արագած, Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ, Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ և Սևան քաղաքներում, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Լոռու և Արմավիրի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Շիրակի մարզի Մարմարաշեն, Արթիկ, Մարալիկ քաղաքներում բուք է:
Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031