Լրահոս
Օրվա լրահոսը

Խաշթառակի մշակույթի տունն  ավերակ վիճակում է (Ֆոտոշարք)

Հունվար 27,2017 20:07

Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի մշակույթի տունը կարծես ռմբակոծված լինի: Այն ավերված, թալանված  է: Խաշթառակի գյուղապետ  Անդրանիկ Վիրաբյանին հարցրինք՝ մշակութային օջախը ե՞րբ է ավերվել: Նա ասաց որ 2015թ. սեպտեմբերի 25-ին, երբ ինքը  սկսել է պաշտոնավարել որպես համայնքի ղեկավար, մշակույթի տունն ավերված  էր: Նրան հարցրինք՝ մշակույթի տան ավերվելու կապակցությամբ քրեական գործ էր քննվում, ի՞նչ եղավ դրա ընթացքը: Գյուղապետն ասաց, որ իր տեղեկություններով՝ այդ գործը փակվել է:

Որեւէ  կազմակերպության դիմե՞լ եք մշակույթի տունը վերանորոգելու առաջարկով: Մեր այս հարցին  Ա.Վիրաբյանը պատասխանեց. որ ինքը չի  դիմել, նախկին գյուղապետ  Հայկ Քամալյանն  այդ  խնդրով դիմել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031