Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ում հանդիպման մասնակիցները քննարկել են ընտրական գործընթացներին առնչվող առանձին իրավակարգավորումներ

Հունվար 27,2017 21:04

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ այսօր հերթական հանդիպումն է անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա էր նաև 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի նախագահ Համլետ Աբրահամյանը:

Վերջինիս կողմից ներկայացվել է տեղեկատվություն` ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը տեսանկարահանող, հատուկ ստեղծված կայքի միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում իրականացնող մասնագիտացված կազմակերպության` մրցութային կարգով անցկացված ընտրության վերաբերյալ. պարզաբանվել են գործընթացի հետ կապված առանձին գործառույթներ և հանգամանքներ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ընտրական գործընթացներին առնչվող առանձին այլ իրավակարգավորումներ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ ներկայացված տեսակետները և մոտեցումներն իրենց արտահայտումը կստանան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031