Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը 2018-ի մարտին կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը

Փետրվար 02,2017 17:57 Share

Փետրվարի 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ՍՊԸ նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին, նախարարն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում ընկերության գործունեության առնչությամբ և հավելել, որ ցանկանում է տեղեկանալ իրականացվող ընթացիկ աշխատանքի մասին, ինչպես նաև պատրաստ է լսել խնդիրների և առաջարկությունների մասին։

– Ուրախ եմ ծրագրի մեկնարկի համար և հուսով, որ շինարարական աշխատանքը նոր թափով կշարունակվի ու 2018 թվականի մարտին ձեռնարկությունը կշահագործվի և կթողարկի իր առաջին արտադրանքը, – ասել է Սուրեն Կարայանն՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է այս ծրագիրը, որը կնպաստի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը։

Հովարդ Սթիվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Կարայանին ընդունելության համար և տեղեկացրել, որ Ջերմուկում շինարարական աշխատանքը նոր թափ է ստանում, և 2018 թվականի մարտին «Լիդիան Արմենիա»-ն կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը։

– Մեզ համար շատ հեշտ է աշխատել Հայաստանի կառավարության հետ, քանի որ այն շատ բաց է և արագ է արձագանքում մեր բոլոր առաջարկություններին: Ծրագիրն իրականացնելու ենք 18 ամսվա ընթացքում՝ սկսած ներկա ժամանակաշրջանից մինչև 2018 թվականը: Պատրաստվում ենք 370 միլիոն դոլարի ներդրում կատարել և 700 աշխատատեղ ստեղծել 10 տարով (մշտական) և 1300-ը` համատեղ։ Այս ծրագրով սպասվում է տարեկան 259 միլիոն դոլարի արտահանում և 370 միլիոն դոլարի ներդրում: Կարծում եմ` այն կօգնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրագործելու իր բոլոր նպատակներն ու ծրագրերը, – նշել է Հովարդ Սթիվենսոնը:

Հանդիպման ընթացքում հյուրերը նախարարին են ներկայացրել ծրագրի իրականացմանն առնչվող որոշ խնդիրներ, որոնք նախարարը խոստացել է քննարկել և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունների մասին տեղեկացնել ընկերության ղեկավարությանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728