Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երբ տեսանելի կլինեն կառավարության քայլերի արդյունքները. «Հայոց Աշխարհ»

Փետրվար 03,2017 11:56

Կառավարությունը տարբեր ուղղություններով ակտիվ քայլեր է ձեռնարկում տնտեսությունը ստեղծված բարդ իրավիճակից դուրս բերելու համար։ Տնտեսական միջավայրի բարելավման, ներդրումային ծրագրերի ներգրավման, գործարար հատվածի աջակցության, բիզնեսի համար գործելու ավելի նպաստավոր հարթակների ստեղծման շուրջ վարչապետի հանձնարարականների պակաս այս ընթացքում կարծես չի եղել։
Չնայած դրան, ձեռնարկված քայլերի արդյունքներն առայժմ այնքան էլ միանշանակ չեն։ Այդ է վկայում նաեւ տարեսկզբին վարչապետի այն հայտարարությունը, որ տնտեսության վիճակը շարունակում է մնալ ծանր։ Նոյեմբերին արձանագրված աճից հետո դեկտեմբերին Հայաստանում դարձյալ տնտեսական ակտիվության անկում գրանցվեց։
Դեռեւս չեն նկատվում այն ակնհայտ տնտեսական ձեռքբերումները, որ ակնկալում է տեսնել հասարակությունը։

Ինչո՞ւ է այդպես։

Այս հարցի պատասխանը ստանալու համար հարկ է փորձել հասկանալ կառավարության քայլերի տրամաբանությունը։ Մեկնարկած գործընթացներն առայժմ հիմնականում տնտեսական զարգացումների համար հիմքերի ստեղծման փուլում են։ Դա է պատճառը, որ այս տարվա համար կառավարության սպասելիքներն այնքան էլ բարձր չեն, չնայած տնտեսական միջավայրն անհամեմատ նպաստավոր է, քան անցած տարի էր։ Ընդ որում՝ խոսքը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հատվածում տեղի ունեցող մի շարք կարեւոր դրսեւորումների մասին է։

Բավականաչափ թուլացել են արտաքին շուկաներից Հայաստանի տնտեսության մեջ թելադրված բացասական ազդեցությունները։ Դա արտահայտվում է ինչպես հայաստանյան ապրանքների իրացման համար պայմանների բարելավման, այնպես էլ ակնկալվող ֆինանսական հոսքերի ակտիվացման տեսքով։

Ներքին տնտեսության մեջ եւս տարեսկզբին առկա է ավելի դրական միջավայր՝ կապված թե՛ կառավարության ձեռնարկած քայլերի, թե՛ տնտեսության մեջ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունների ընդլայնման հետ։ Նախորդ տարվա ընթացքում Կենտրոնական բանկի իրականացրած փողի էժանացման քաղաքականությունը, ինչպես նաեւ առեւտրային բանկերի կապիտալի համալրումը, պայմաններ են ստեղծել տնտեսության մեջ ֆինանսական միջոցների մատչելիության ավելացման համար։
Կարծես ամբողջանում են նաեւ այն տնտեսական ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն այս տարվա ընթացքում։ Ինչպես երեկ հայտարարեց կառավարության ղեկավարը, ներկայացված 471 ներդրումային ծրագրից իրատեսական է համարվել 345¬ը։ Դրանց ներդրումային արժեքը գնահատվել է շուրջ 2,4 մլրդ դոլար։

Ակնհայտ է, որ խոսքը հսկայական գումարի մասին է, որի մուտքը Հայաստանի տնտեսության մեջ իսկապես կարող է իրավիճակ փոխել։ Թեպետ այս տարվա սպասումները 830¬850 մլն դոլարի սահմաններում են։

Ըստ վարչապետ Կ.Կարապետյանի, 345 ծրագրի ե՛ւ ֆինանսական աղբյուրն է հայտնի, ե՛ւ իրագործողը։ Դրանում ընդգրկված են համայնքային եւ պետական բյուջեներով, մասնավոր ներդրողների միջոցներով, ինչպես նաեւ վարկերով ու դրամաշնորհներով իրականացվելիք ծրագրերը։ Այլ կերպ ասած, խոսքը մի ամփոփ փաստաթղթի մասին է, որտեղ ներառված են պետության կողմից իրականացվող բոլոր տնտեսական նախաձեռնությունները։

 

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728