Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստիան Դանիելսոն. «Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան: Դա չիրագործված մարդկային ներուժ է»

Փետրվար 03,2017 17:21

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը և ԵԱԳԾ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը ավարտեցին Հայաստան կատարած իրենց երկօրյա այցը

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ս.թ. փետրվարի 2-3-ն այցով գտնվում էին Հայաստանում: Երկօրյա աշխատանքային գործուղումը Հարավային Կովկասի տարածաշրջան կատարած պաշտոնական այցի շրջանակում էր:

Փետրվարի 3-ին գլխավոր տնօրեն Դանիելսոնը և տնօրեն Դեվինը հանդիպում ունեցան Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ նախարարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Եվրոպական միության և Հայաստանի միջև հետագա համագործակցության ընդհանուր առաջնահերթությունները:

Քննարկվեցին ԵՄ-Հայաստան համաձայնության շուրջ ընթացող բանակցությունները, որոնք կնպաստեն հարաբերությունների հետագա խորացմանը: Կողմերը համաձայնեցին ջանքեր գործադրել Հայաստանում լայնամասշտաբ բարեփոխումների իրականացման աջակցման գործում՝ ներառյալ հանրային կառավարման և արդարադատության ոլորտներում, կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև ֆինանսների և կրթության հասանելիության ապահովման գործում՝ երկրում տնտեսական աճ և հաստատուն զարգացում խթանելու նպատակով: Շարքային քաղաքացիների համար սա շոշափելի արդյունք կբերի և կարևոր կլինի 2017թ. նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի տեսանկյունից, ինչպես նաև ապագայի համար ընդհանրապես:
Այցի շրջանակում՝ փետրվարի 2-ին, Գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ Իջևան քաղաքում մասնակցեց Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ կառուցված առաջին ատյանի դատարանի շենքի ցուցատախտակի բացման արարողությանը:
Նույն օրը երեկոյան, պրն. Դանիելսոնը Մատենադարանի դահլիճում հանդիպեց երիտասարդության հետ, նրանց հետ հանրային դասախոսություն և քննարկում ունեցավ ԵՄ-Հայաստան հետագա հարաբերությունների վերաբերյալ:

Այցի ավարտին Քրիստիան Դանիելսոնը նշեց. «Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան: Դա չիրագործված մարդկային ներուժ է, որը հետագայում տնտեսական, քաղաքական և սոցիալական զարգացման խթան կդառնա՝ վերափոխելով երկրի ապագան: Մենք կշարունակենք ներդրումները Հայաստանի ապագայի կառուցման գործում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման, հատկապես ավելի ընդգրկուն տարածաշրջանային ինտեգրման և համագործակցության միջոցով՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների»:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728