Լրահոս
Օրվա լրահոսը

Ա.Ղամբարյանն ընդունել է ԱՄՆ իրավապահ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի պատվիրակությանը

Փետրվար 06,2017 19:30

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանն այսօր ընդունել է ԱՄՆ իրավապահ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել նաև Լաս Վեգասի ոստիկանության ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտանեկան բռնությունների դեմ պայքարի, քննության առանձնահատկություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը բարձր են գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ իրավասու մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, փաստվել է, որ  Քննչական կոմիտեի կողմից իրականացված հետազոտություններն ու կոնկրետ հանցատեսակի վիճակագրության վարումը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել ընտանեկան բռնությունների տարածվածության աստիճանի, աշխարհագրության, բնույթի և զոհերի, նպաստող պայմանների մասին, որի պարագայում հնարավոր կլինի բարձրացնել ընտանեկան բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը։

Ա.Ղամբարյանը կարևորել է քննիչների մասնագիտացումը և բարձր գնահատել Իրավապահ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի և Լաս Վեգասի ոստիկանության կողմից փետրվարի 7-10-ը Երևանում իրավապահ մարմինների աշխատակիցների համար նախատեսված վերապատրաստման դասընթացի անցկացումը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728