Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացվում է մինչև 4 մլն դրամ հարկային խախտումներ կատարողների համար նախատեսված քրեական պատասխանատվությունը

Փետրվար 06,2017 19:25
harker

«Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կմեղմացվի մինչև 4 մլն դրամ հարկային խախտումներ կատարողների պատասխանատվությունը: Ազգային ժողովում այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է 205 հոդվածին՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելուն:

Նախարարի խոսքով՝ մինչև 4 մլն դրամ խախտումների համար այդ արարքն ապաքրեականացվում է՝ դրա համար նախատեսելով վարչական պատասխանատվություն: «Այսինքն, եթե մինչև այժմ 2 մլն և ավելի դրամի հարկերից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվություն էր ենթադրվում, ապա հիմա այդ շեմը դառնում է 4 մլն դրամ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խնդիրը մեկ տարուց ավելի քննարկվել է ամենատարբեր ձևաչափերով՝ ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների և փոքր ու միջին ձերնարկատիրական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Ըստ նախարարի՝ երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է գործող օրենքում առկա մի շարք հասկացությունների հստակեցմանը, որոնք տարբեր մեկնաբանությունների առիթ էին տալիս: «Խոսքը վերաբերում է «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» եզրույթներին, որոնք նախկինում մի շարք խնդիրներ էին առաջացնում և  դժվարացնում ապացուցելը, թե  օրինակ, որ  դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ  տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում»,- նշեց նախարարը:

ՀՀ  ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728